Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

ժողովուրդը սիրում է ուժեղի կողքին կանգնել, ոչ թե արդարի

ժողովուրդը սիրում է ուժեղի կողքին կանգնել, ոչ թե արդարի
17.04.2023 | 23:33

Եկել եմ առավոտ լուսով ասեմ, որ թարգեք նիկոլին մեղադրել. ասեմ ավելին նիկոլը մեղք չունի, մենք ենք մեղավոր: Լավ Է անում ինչ անում Է, կարող ենք դեմը առնենք, առնենք, չենք կարող, ուրեմն «յան» տանք ու հանգիստ վերնգնենք տեղներս: Նիկոլը ինքն էլ է զարմացել այսպես կոչված «ժողովրդի» վրա, ինքն էլ բարձր կարծիք ուներ էդ ժողովուրդի մասին, այլապես 2020 նոյեմբերի 9-ից հետո 3-5 օր շարունակ ստորագրելուց հետո չէր թաքնվի ՊՆ-ի բունկերներում մտածելով, որ կարող է իրեն վտանգ սպառնի, էս չի՞ մեր «ժողովուրդը», մի բան արե՞ց, ո՛չ չարեց, ու չի էլ անելու, ու չպիտի անի, կանի այն ժամանակ, երբ Ժողովրդի դիմացից Ազգի առաջնորդ կքայլի, իսկ հիմա չկա այդպիսինը... Անելիքը հայ Ազգի 1-2 % ձեռքերում է, իսկ նրանք ցավալիորեն դեռ լուռ են:

Իսկ ինչ է կատարվում այսօրվա Հայաստանում. կատարվում է այն, որ հայ հասարակությունը բաժանվել է չորս մասի (մի մասը միտումնավոր).

1. գործող իշխանություն

2. ազգային էլիտա (իրական ընդդիմադիրներ)

3. կեղծ ընդդիմություն, որը սպասարկում է առաջինի շահերը.

4. ժողովուրդ, որը նաև բաժանվել է երեք ենթախմբի.

ա) հայրենիքի ճակատագրով տառապող (հարում է Ազգային էլիտային)

բ) Հայրենիքի ճակատագրով չտառապող (հարում է գործող իշխանությանը)

գ) Հայրենիքի (և ամեն ինչի) նկատմանբ անտարբեր:

Պայքարն ընէանում է Ազգային էլիտայի (հակաթուրք, հայակենտրոն, հայամետ) և Նժդեհի ասած հայ ազգի տականքի մեջ. ժողովրդի մի հատվածն էլ էս երկուսի թամաշա անողներն են («գ» ենթախումբ), ուստի, որ կողմը հաղթեց այն կողմ էլ կթեքվեն, որովհետև ժողովուրդը սիրում է ուժեղի կողքին կանգնել, ոչ թե արդարի: Հիմա դուք ձեզ հարց տվեք, թե որ խմբին եք հարում, ու, եթե դուք ձեզ տեսնում եք թրքության, վիլայետության դեմ պայքարող, բարձրացրեք ձեր ձայնն ու բռունցքը հանուն Հայ մնալու, հայկական Ազգային պետություններ ունենալու:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. «Ես տեսա հոգով ազատը ստրկության մեջ ու սիրեցի մարդուն, ես տեսա ստրուկն ազատության մեջ ու գարշեցի մարդուց...».

ՆԺԴԵՀ

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ